Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները կարելի է ներկայացնել որպես ունիվերսալ մարդու ձեւավորում:Այս մասին այսօր հոկտեմբերի 9-ին  հրավիրված ասուլիսին ասաց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ ցավալիորեն այդ ամենը ձեւավորվում է արտաքին ազդակների տակ:

Նրա խոսքով, ունիվերսալ մարդու տեսակը միատեսակ է աշխարհի բոլոր երկրներում:«Եթե դա տեղի ունենա, կենդանական աշխարհում պատկերացրեք շանը, կովին, փղին, այծին խաչում են, ստանում են մի ամբողջական համակարգ, որը երբ պետք է կաթ է տալիս, երբ պետք է տունն է պաշտպանում, երբ պետք է որսի է դուրս գալիս հետը: Ունիվերսալ մարդն էլ այդպիսի մի մարդ է, որը սկզբունքորեն ոտնձգություն է մարդկության դեմ, որվհետեւ մարդկային շատ կարեւոր որակներ վերանում են»,- ներկայացրեց Աշոտ Մանուչարյանը: Հետեւաբար, աշխարհակալ ուժերը աշխարհով մեկ նման գործընթաց են սկսել, որոնց թվում է նաեւ Հայաստանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am