Թուրքական հեռուստաընկերությունը հեռուստահաղորդավարուհուն աշխատանքից հեռացրել է այն բանից հետո, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նրան՝ բլուզի խորը բացվածքի համար: Այս մասին հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:
Սկզբում հաղորդման պրոդյուսերները հայտարարել են, որ հաղորդավարուհին չի մասնակցելու շոուին «խիտ գրաֆիկի» պատճառով, սակայն արդեն հոկտեմբերի 8-ին նրա՝ աշխատանքից հեռացվելը հաստատել է ղեկավարությունը:




























