Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոտնակ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.13-ին, մարվել՝ 05.37-ին:

Այրվել է 15 անվադող եւ տանիքի փայտյա կառուցատարերը՝ 80 քմ մակերեսով: