Հոկտեմբերի 9-ին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող հացադուլ եւ ջրադուլ սկսած Շողակաթ Ամիրխանյանին են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները:

Պաշտպանի աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում կինը դիմում է ներկայացրել ՄԻ Պաշտպանին, որտեղ պնդում է, որ համաձայն օրենքի նա իր պատժի վերջին տարին պիտի կրի բաց տիպի կալանավայրում, սակայն նրան հրաժարվում են տեղափոխել՝ պատճառաբանելով, որ նրան բաց գաղութ հնարավոր կլինի տեղափոխել այն ժամանակ, երբ պատժաժամկետին կմնա միայն 6 ամիս:

Շողակաթ Ամիրխանյանի դիմումը Պաշտպանի կողմից ընդունվել է քննարկման, խնդրի կապակցությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին: Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներին հաջողվել է նաեւ համոզել կնոջը դադարեցնել հացադուլն ու ջրադուլը: