Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալի Զեյդանը ձերբակալվել է երկրի ՆԳՆ հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից, նրան գրոհայինները չեն առեւանգել, տեղեկացնում է լիբիական պաշտոնական ԼԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի աղբյուրի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով զինված անձինք Տրիպոլիի հյուրանոցից դուրս էին հանել Լիբիայի վարչապետին եւ տարել անհայտ ուղղությամբ: Հետագայում տեղեկություն էր տարածվել, թե Զեյդանը ձերբակալվել է գլխավոր դատախազի կարգադրությամբ, սակայն վերջինս հերքել էր տեղեկությունը:
Զինված անձինք հյուրանոցից տարել են Լիբիայի վարչապետին
Sky News Arabia հեռուստաալիքը հաղորդել է, որ Զեյդանին կաշառակերության եւ Տրիպոլիում հոկտեմբերի 5-ին ամերիկյան սպեցնազի կողմից «Ալ Կաիդայի» ենթադրյալ ղեկավարներից Անաս ալ Լիբիին ձերբակալելու գործողությանը մասնակցելու մեղադրանքներ են ներկայացրել:





























