Արաբական արբանյակային Sky News Arabia եւ Al-Arabia հեռուստաալիքները հոկտեմբերի 10-ին հայտարարել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանի առեւանգման մասին։ Հաղորդվել է, որ նրան Տրիպոլիի հյուրանոցներից մեկից առեւանգել է զինված անձանց խումբը։ Ընդ որում, առեւանգողները քաղաքավարի են եղել, հյուրանոցի այլ այցելուների անհարմարություն չեն պատճառել, ոչ մի կրակոց չի հնչել, հայտնում է lenta.ru-ն։
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին», վկայակչելով Al-Jazeera հեռուստաալիքը, հայտնել է, որ տեղեկություններ կան, թե Լիբիայի վարչապետը ոչ թե առեւանգվել է, այլ ձերբակալվել գլխավոր դատախազության հրահանգով։ Ձերբակալմանը մասնակցել են երկրի ՆԳՆ-ի աշխատակիցներ։
Այս պահին, Sky News Arabia-ի տվյալով, որը վկայակոչում է Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Քաբարի խոսքերը, Լիբիայի կառավարությունում արտակարգ նիստ է ընթանում, որից հետո մամուլի հաղորդագրություն կտարածվի։
Sky News Arabia-ն նաեւ հայտնել է, որ ձերբակալվել է նաեւ երկրի ֆինանսների նախարար Աբդել Քարիմ Էլ Կիլյանին։





























