Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 11 շենքի մոտ, հոկտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով եւ վարորդը եւ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























