Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում, հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հենց փողոցում սեփական կնոջը դանակահարած ամուսինը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ 50-ն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարեւանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել եւ դիմել փախուստի:

Ժամը 19.55-ին  շտապօգնության կայանից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Սիրանուշ Ա.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 57-ամյա Լեւոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ եւ դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:

Լեւոն Ա.-ն նույն օրն  ինքնակամ ներկայացել է բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է  քրեական  գործ:

Լեւոն Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: