Երեւանի Թբիլիսյան խճուղում, հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, իրար են բախվել «Ռենջ Ռովեր»,  «Լեքսուս», «ԳԱԶ-31105» եւ «Մերսեդես-Բենց ML E320» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Լեքսուս»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց ML E320»-ի 2 ուղեւորուհիները, «ԳԱԶ-31105»-ի վարորդը  եւ  ուղեւորուհին  վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Ռենջ Ռովերի» վարորդը՝ 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») քրոջ որդին է:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի