Ջրաշեն-Նոր Արտագերս ճանապարհի 1-ին կմ-ին, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21061» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21061»-ի վարորդը եւ «ԳԱԶ-24» -ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























