2006թ գարնանն ընդունված վրացական մանդարինի, լիմոնի, խաղողի եւ այլ մրգերի ներմուծման արգելքը կհանվի 2013-ի հոկտեմբերի 14-ին:
Որոշումը կայացրել է «Ռոսսելխոզնադզորը»՝ ոլորտի ռուս եւ վրացի պատասխանատուների բանակցություններից հետո, հաղորդել է ռուսական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալեքսեյենկոն:
Վրացական կողմի ներկայացուցիչ Զուրաբ Չեկուրիշվիլին հայտարարել է, որ առաջին վրացական սննդամթերքը, որը կվերադառնա ռուսական շուկա, կլինի մեղրը: Դրան կհետեւի վրացանակն միրգն ու բանջարեղենը:





























