Պաշտոնատար անձինք պետք է դուրս գան բուհերի խորհուրդներից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս առումով «ամենալավը մանկավարժական ինստիտուտն է»: Սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուղղեց վարչապետին. Առաջինը Երեւանի պետական համալսարանն է:
Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին» 60 մլն դրամ հատկացնելու մասին որոշումը՝ բուհերի վարկանշումն իրականացնելու համար: Կիրականացվի 267 հանրակրթական եւ շուրջ 30 բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում:





























