«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` հոկտեմբերի 10-ին ցմահ դատապարտյալ 52-ամյա Գնունի Վարդանյանը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից:
Նրա խոսքով, դատապարտյալը անօրինական պահանջ է ներկայացրել, որը ենթակա չէ հրապարակման: Դիտարկմանը, թե դատապարտյալն ամիսներ առաջ էլ է նման ծայրահեղ քայլի գնացել նշելով, թե իրեն զրկել են զանգելու իրավունքից, Գոռ Ղլեչյանը արձագանքեց. «Դա չի համապատասխանում իրականությանը եւ, եթե իր հերթը չէ ու իր զանգելու իրավունքից արդեն օգտվել է եւ ցանկանում է մեկ անգամ էլ օգտվել, դա եւս անօրինական պահանջ է»:





























