Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր  հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Փաստորեն, ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը նրա տեղակալի հետ։ Իսկ սա, թերեւս, կարելի է համարել ամոթալի երեւույթ, առավել եւս, որ նախօրեին Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ, ու ըստ շրջանառվող լուրերի՝ Մեդվեդեւն ինքը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին։

«Ժողովուրդ»–ի աղբյուրները պնդում են, որ Տ. Սարգսյանը Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել։ Բայց այդպես էլ Դ. Մեդվեդեւին համոզել չի հաջողվել։ Ու, հավանաբար, դա է պատճառը, որ դրանից հետո նա անձամբ Է մեկնել Մոսկվա»,–գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):