«Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրը ՀՀ կառավարությունից 10 մլն դրամ կստանա՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Գումարը տրամադրվում է մշակութային միջոցառումների շրջանակում հյուրերին ընդունելու համար: ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է պատասխանատու՝ գումարը հյուրանոցին նվիրաբերելու համար:
Նշենք, որ «Գոլդեն Փալասը» Հայաստանում պաշտոնապես ճանաչված միակ հինգաստղանի հյուրանոցն է: Այստեղ գներն ավելի ցածր են, քան «Արմենիա» հյուրանոցում, սակայն համեմատ մյուս հյուրանոցների՝ բավական բարձր են: Այսպես՝ նույնիսկ ոչ սեզոնին (նոյեմբերի 15- մարտի 1 ժամանակահատված) դելյուքս համարներն արժեն մոտ 150 դոլար, իսկ դիպլոմատիկ համարները՝ մոտ 200 դոլար է: Սեզոնի ընթացքում այդ գներն ավելանում են մոտ 25%-ով:





























