Հոկտեմբերի 11-ի դրությամբ, Հայաստանում հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվել մեկ անչափահաս: Անչափահասների գաղութում, ընդհանուր առմամբ, կա 14 դեռահաս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Ազատ են արձակվել նաեւ 15 կանայք, որոնք իրենց պատիժը կրել են կանանց գաղութում: Հոկտեմբերի 10-ի դրությամբ, համաներմամաբ ազատ է արձակվել 462 մարդ:

Ընդհանուր առմամբ, համաներումը կտարածվի 1200 – 1300 բանտարկյալների վրա, ազատություն կշնորհվի 500 – 600 մարդու: Համաներման գործընթացը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: