Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Սենատրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  կատարվում է քննություն: