Հոկտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազիում՝ Շվեդիայի հյուպատոսարանի մոտ, պայթյուն է որոտացել: Հաղորդվում է, որ պայթեցվել է ականապատ մեքենա: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում:
Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբիայի իշխանություններին կոչ էր արել կատարել դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու պարտավորությունները՝ նկատի ունենալով Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը:
Հոկտեմբերի 11-ին հրապարակված ԱԽ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները իրենց խոր անհանգստությունն են հայտնել այդ հարձակման կապակցությամբ եւ ընդգծել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբիայի իշխանություններին կոչ է արել «պաշտպանել դիվանագիտական եւ հյուպատոսական գույքը եւ անձնակազմինեւ հարգել իրենց միջազգային պարտավորությունները», հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հաղորդվել էր, որ ռուսական դեսպանատան վրա հարձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին: Ըստ Լիբիայի ՆԳՆ-ի՝ հարձակվողները կրակել էին հրազենից եւ հրդեհել դեսպանատան մեքենան, սակայն անվտանգության ուժերի միջամտությունից հետո փախել էին երկու մեքենաներով: Ըստ վերջին տվյալների՝ սպանվել էին հարձակվողներից երկու հոգի:





























