Մենք չենք ուզում լքել Սիրիան, ինչպես նաեւ չենք ուզում, որ մեզ մոտ կրկնվի այն, ինչ տեղի ունեցած Իրաքում, որտեղից պատերազմի ժամանակ հեռացավ 1,5 մլն քրիստոնյա: Այս մասին, հոկտեմբերի 11-ին, ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Մար Սիլուան Պետր ալ-Նեմեհը:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Մոսկվա են ժամանել Սիրիայի 5 հոգեւորական առաջնորդներ Դամոսկոսի երեց (Անտիոքի պատրիարք) եպիսկոպոս Իսահակը, արքեպիսկոպոս Իոսիֆ Աբսին (հունա-մելկիական եկեղեցի), եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը (Հայ առաքելական եկեղեցի, Էջմիածնի կաթողիկոսություն), արքեպիսկոպոս Մար Սիլուան Պետր Ալ-Նամեհը (Մարոնիական եկեղեցի):
Սիրիայում 60 քրիստոնեական տաճարներ են ոչնչացել
Նրանք հանդիպել են համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ լրագրողների հետ: Կիրիլը հայտնել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին կանի ամեն հնարավորը, որպեսզի դադարեցնի հակամարտությունը Սիրիայում: Բացի այդ, ուղղափառ եկեղեցին կշարունակի մարդասիրական օգնություն հավաքել սիրիացիների համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հոգեւորականների փոխանցմամբ՝ Սիրիայում զինյալները ավերել են 60 քրիստոնեական տաճարներ, կես մլն քրիստոնյաներ լքել են երկիրը: Սակայն նրանք նաեւ նշել են, որ այդ հակամարտությունից տուժում են ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մահմեդականները եւ իրենց միջեւ նախկինի պես ոչ մի տարաձայնություն չկա:





























