Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 11-ին, Երեւանի Դավիթաշենի 1-ին թաղամասի 50 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 56-ամյա Վլադիմիր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: