Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 11-ին, Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեվխյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Կառլեն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 2-ին Նորքի 4-րդ զանգվածում գտնվող ճաշարանի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս, ինչի մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:





























