«էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության շրջանակում (ֆոտոռեպորտաժ) Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է «Ավելի մաքուր Երեւան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:

Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երեւան քաղաքում ներդրված եւ առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաեւ որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձեւավորման եւ գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության եւ մի շարք այլ  ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները:

Մասնավորապես, ներկայացվել են էլեկտրոնային չվացուցակի  համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը եւ այլ հետաքրքիր ցուցանմուշներ:

Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաեւ՝ օտարերկրացի հյուրեր: