Նախօրեին ուշ երեկոյան սիրիական ընդդիմության զինյալները ահաբեկչական գործողություն են իրականացրել Դամասկոսի կենտրոնում՝ Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն կազմակերպության շինությունների համալիրի անմիջապես մոտակայքում: Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, ահաբեկչությունն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները՝ երկու ականապատ մեքենաներով: Յուրաքանչյուր պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլյան համարժեքով կազմել է մոտ հարյուր կիլոգրամ:

Դեպքի վայր ժամանած Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ սիրիական ազգային լրատվամիջոցը հերթական անգամ ահաբեկչության թիրախ է դարձել իր հայրենասիրական դիրքորոշման համար: Նա նաեւ հավելել է, որ ահաբեկչական գործողությունների արդյունքում Պետական հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատակիցները չեն տուժել:

Նշենք, որ անգամ պայթյունից հետո հեռարձակումները չեն դադարեցվել: Աշխատակիցները դրանից անմիջապես հետո նրանք լուսաբանել են քաղաքի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները: