Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը նորմալ է: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով օրերս քաղաքական բնակչին վիրավորելուց հետո ստեղծված  իրավիճակը:   Հոկտեմբերի 12-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել էր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի այգիներում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վիրավորվել էր Նավուր գյուղի բնակիչ  Հայկ Քոսակյանը: Ներկայումս նա Բերդի հիվանդանոցում է: 30-ամյա Հայկ Քոսակյանը ծառայում է ոստիկանությունում: Հայկն ուղեւորվել էր հարեւան գյուղի խաղողի այգի` խաղող գնելու: 

Ադրբեջանի ԶՈՒ-ն պարբերաբար կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները  հաճախ գյուղատնտեսական աշխատանքները գիշերն են կատարում: