Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են արտասահմանից բերած կանանց մարմնավաճառության դրդած հանցախմբի անդամներին, ինչպես նաեւ մարմնավաճառությամբ զբաղված կանանց։

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Իգդիր նահանգի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Իգդիր քաղաքի կենտրոնում եւ Մելեքլի ավանի զվարճանքի վայրերում իրականացրած խուզարկությունների արդյունքում ձերբակալել են դրսից բերած կանանց մարմնավաճառության դրդած հանցավոր խմբավորման անդամներին եւ մարմնավաճռությամբ զբաղված կանանց։

Ձերբակալված խմբավորման անդամների մի մասին դատարանի որոշմամբ կալանավորել են, իսկ Իրանից, Ղըրղըզստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Հայաստանից եկած մարմնավաճառներին արտաքսել են Թուրքիայից։