Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է վերանայել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման կարգը: Այդ հարցը ներառվել է հանձնաժողովի հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:
Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղակայված նախագծի՝ սակագների վերանայման գործընթացը կարագացվի: Այսպես՝ վերանայման հայտի դիմումն ընդունելուց հետո հանձնաժողովը պարտավորվում է հայտի ստուգման արդյունքների մասին հայտատուին տեղեկացնել 5 օրվա ընթացքում՝ նախկին 10 օրվա փոխարեն:
Բացի այդ՝ 10 օրով կրճատվում է որոշումն ընդունելու ժամկետը՝ հայտն ընդունելուց հետո 80 օր, նախկին 90 օրվա փոխարեն:





























