Հայաստանի Հանրապետության դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2014 թվականի համար ծրագրավորվել է 7,8 մլրդ դրամի չափով, որը 2013 թվականի մակարդակը գերազանցում է 210.5 մլն դրամը: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2014 թ. բյուջեի նախագծում:
Ծախսերի աճը պայմանավորված է Շվեդիայում (188.8 մլն դրամ) եւ Վատիկանում (26.5 մլն դրամ) նոր բացվող դեսպանության եւ ներկայացուցչության, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի նշանակման (70.9 մլն դրամ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի` 2014 թվականի 7 ամսվա ծախսերի փոխհատուցման (10.1 մլն դրամ) հետ կապված լրացուցիչ հատկացումներով;
Բացի այդ՝ լրացուցիչ միջոցներ են հատկացվել 2013 թվականի հաշվարկներում կիրառվածի համեմատությամբ 2014 թվականի հաշվարկներում կիրառվող տարադրամի փոխարժեքի փոփոխման հետ կապված (93.1 մլն դրամ):





























