ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, ով թիվ 3 հիվանդանոցի սեփականատերն է, իր դստեր հարսանյաց հանդեսի հրավիրատոմսերը տպագրել է ռուսերեն։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Սա հրավերքը ստացողներին առիթ է տվել մտածելու, որ Հարությունյանների ընտանիքը Հայաստանի Մաքսային միություն մտնելու որոշումից հետո անցել է ռուսերեն գրագրության: Ոմանք չեն բացառում, որ հնարավոր է՝ առաջիկայում հիվանդանոցի պաշտոնական գրագրությունը եւս կատարվի բացառապես ռուսերենով»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):