«ՉԻ» տեղեկություններով՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը գյուղնախարարի պաշտոնից ազատվելուց հետո իրեն հոգեհարազատ աշխատանք է գտել։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Նա Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա է ստեղծել եւ ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ։
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել է իր նախորդի՝ Արամայիս Գ֊րիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ պալատում աշխատանքից ազատվելիս չէր վերադարձրել աշխատելու նպատակով իրեն տրամադրված վիդեոկամերան։ Նկատենք, որ Ալավերդյանի աշխատանքը գյուղնախարարությունում անարդյունավետ էին գնահատել հենց նախարարության պատասխանատու աշխատակիցները։ Նրանց շրջանում հաճախ շրջանառվող հանելուկ-անեկդոտը այսպիսին էր. հարց՝ ի՞նչ տարբերություն կա Հայաստանի գյուղատնտեսության եւ Տուրգենեւի «Մումու»–ի միջեւ։ Պատասխան՝ «Երկուսին էլ խեղդել է Գերասիմը»»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























