Պրահայի Գերագույն դատարանը հոկտեմբերի 15-ին հաստատել է ազգությամբ հայ քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի դատավճիռը: Սողոյանը, որին չեխական լրատվամիջոցները «հայտնի օրենքով գող» են կոչում, մեղադրվում է, որ ադրբեջանցի Մագոմեդ Ալիեւին պատվիրել է սպանել մի հայ գործարարի: Ալիեւը, իր հերթին, գործը հանձնարարել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին:
Սակայն Տրետյակովը երկու անգամ սխալ է գործել: Սկզբում նա շփոթել եւ դանակահարել է այլ մարդու; Դրանից երկու շաբաթ անց Տրետյակովը կրկին սխալվել է՝ սպանելով այլ մարդու:
Տրետյակովը եւս դատապարտվել է 22 տարի ազտազրկման: Սողոյանը բողոքարկել է իր դատավճիռը, սակայն դատարանը մերժել է:
Այսօրվա որոշմամբ Գերագույն դատարանը հաստատել է նախնական վճիռը: Սակայն այս պահի դրությամբ հայ քրեական հեղինակությունը Չեխիայի սահմաններից դուրս է գտնվում եւ դժվար թե հանրապետություն վերադառնա, հաղորդում է Ռադիո Պրահան:





























