1963 թ. ծնված Մերուժան Մ.-ն հոկտեմբերի 19-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ դստեր բնակարանից գողացել են 13-14 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է  քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը  կատարել է1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, երբ Մերուժան Մ.-ի հետ գտնվել է հիշյալ բնակարանում:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: