Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի «Հրազդան» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշվե բաճկոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արտաշես Ն.-ն խոստովանել է, որ բաճկոնը գողացել է տոնավաճառի մի տաղավարից:
Կատարվում է հետաքննություն:





























