Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում խոտի դեզ է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1938 թ. ծնված Վ. Հ.-ի տան բակում գտնվող խոտի դեզը:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:





























