Երեւանի Սարյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին,իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես A-190» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Դավթաշեն 3-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում «ԲՅԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՅԴ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որից հետո բախվել ճամփեզրին կայանված «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով՝ բախվել է «Միցուբիշի Պաջեռո»-ի: Վրաերթի ենթարկված կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 17 տան մոտ իրար են բախվել «Նիսան» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























