Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի Կրոսնոարմեյսկում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «ԼԻԱԶ» ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել 28 մարդ, այդ թվում մեկ տարեկան երեխա: 8 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների ցուցակը տեղադրվել է Բոլգոգրադի մարզի կառավարության կայքում:
Զոհվածների ընտանիքները նոյւթական օգնություն կստանան՝ մեկական մլն ռուբլու չափով (12,5 մլն դրամ), իսկ ծանր վիրավորվածները՝ 400 հազար ռուբլու չափով (5 մլն դրամ): Այս մասին դեպքի վայրում հայտնել է նահանգապետ Սերգեյ Բոժենովը: Բոլոր տուժածները կստանան 100 հազարական ռուբլի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ նախնական տվյալներով, ավտոբուսը պայթեցրել է ներսում գտնվող Դաղստանի բնակչուհի 30-ամյա Նաիդա Ախիյալովան: Նա ավտոբուս է բարձրացել կանգառներից մեկում, որից անմիջապես հետո պայթյուն է որոտացել:





























