Վանաձոր քաղաքի Խնձորուտի փողոցից, հոկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 23-ամյա Դավիթ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 34-268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: