Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել բարեգործական  հիմնադրամներից մեկի ղեկավարն ու հայտնել, որ Երզնկյան փողոցում գտնվող տնից գողացել են երեխաների հասանելիք գումարները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչեւ հոկտեմբերի 20-ի ժամը 20.30-ն ընկած ժամանակահատվածում, չկողպված փակ դռնից մտնելով նշված տուն` տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են աշխատասենյակի դռան նրբատախտակի հատվածը, մտել ներս, այնուհետեւ բացել աշխատասեղանի փականով դարակը եւ գողացել մոտ 130.000 դրամ:

Ոստիկանության Արաբկիրի  բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Կարեն Խ.-ն, որը հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: