Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արտահանման համար նախատեսվող ելակի տնտեսություն, որը բացել է հայ-նիդերլանդական «Բիգա» ԲԲԸ-ն: Երկրի ղեկավարը անցել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում տեղակայված ելակի մարգերով, ծանոթացել ընկերության զարգացման հեռանկարներին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ներկայումս ընկերությունը տարեկան հավաքում է մոտ վաթսուն տոննա ելակ: Այդ բերքի կեսն իրացվում է երկրի ներսում, մյուս մասն արտահանվում է Ռուսաստան ու Միացյալ արաբական էմիրություններ: «Էմիրություններ ելակն արտահանում ենք հաեմատաբար վերջերս: Թե որքանով այն այնտեղ կհավանեն, դեռեւս վաղ է խոսել: Սակայն կարծում եմ, որ մեր ջերմոցային շամպինիոնների բարեհաջող փորձը կկրկնվի: ԱՄԷ-ում դրանք արդեն վաճառվում են «Carrefour»  սուպերմարկետներում»,-լրագրողների հետ զրույցում հաղորդել է ընկերության ղեկավար Սամվել Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է հատապտուղղների տարեկան արտադրությունը հասցնել երեք հարյուր տոննայի: Այդ նպատակով 2013-ին ընկերությունը նրմուծել եւ տնկել է ազնվամորու 16 հզար թուփ, 4 հազար՝ մոշի եւ 350 հազար՝ ելակի: Էքսպերիենտալ նպատակներով կառուցվում է սառեցան համակարգով ջերմոց, ինչը թույլ կտա այն օգտագործել ամռան ամիսներին:

Ներդրումները կազմել են 3,5 մլն դոլար: Ներկայումս արտադրությունում աշխատում է 73 մարդ՝ ամսական 100 – 120 հազար դրամ աշխատավարձով: