ԱՄՆ-ում դատավճիռ են կայացրել մի կնոջ հանդեպ, ով իր որդուն ենթարկել է զանազան տանջանքների: Փաստացի, կինը այրել է նրա առնանդամը, իսկ հանցակիցները վնասել են տուժողի մարմնի մյուս հատվածները:

Նյու-Հեմփշիր նահանգի Մերիմաք շրջանի դատարանը Քրիսթին Ժելինոյին դատապարտել է 30 տարվա ազատազրկման, ով   վրեժխնդիր է եղել իր ուսանող որդուց արյունապղծության առաջարկի համար, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ.-ի ապրիլի 10-ից 14-ը: Քրիսթինի հանցակիցը 20-ամյա Դենիել Քանթրելն է՝ Թայլեր մականվամբ: Նա ծեծել է տուժողին, հետո կապել ու մոր հետ միայնակ թողել ննջարանում: Քրիստինը սկզբում առաջարկել է որդուն ուտել արտաթորանքը ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում «կտապակի»: Ու թեեւ 19-ամյա տղան ենթարկվել է, մայրը չի հրաժարվել նախնական ծրագրից: Նա ձեռնոցներ է հագել, սկսել որդուն տանջանքների ենթարկել, ապա կրակայրիչով այրել է որդու առնանդամը:

Դատախազ Ջորջ Ուոլդրոնի տեսակետով ավելի հավանական է, որ երիտասարդն այդ իրավիճակում է հայտնվել քոլեջից հեռացվելուց հետո, երբ զրկվել է կենսաթոշակից: Տանջանքներին մասնակցել է նրա 29-ամյա զարմուհի Էմի Նեսոնը եւ Դենիել Քանթրելը: Աղջիկը ստիպել է օճառ ու որդեր ուտել, խմել մեզը: Թայլերը դեռ մարտ ամսին հարվածել էր երիտասարդի դեմքին, խեղդել շարֆով, ծոծրակն այրել ծխախոտով: Նա բացի այդ կոտրել էր նաեւ տուժողի ոտքը: