Հոկտեմբերի 21-ին Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) կենտրոնակայանում տեղի ունեցավ ՍԾՏՀ կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի եւ ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի համատեղ նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՍԾՏՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հանդիպման մասնակիցները քննարկեցին երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները:

Հայաստանը, որպես ՍԾՏՀ կազմակերպությունում նախագահող երկիր, կարեւորեց երկու կառույցների մասնագետների եւ աշխատանքային խմբերի ներկայացուցիչների համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը եւ ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի իրականացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման խնդիրները: