Ադրբեջանցի դիվանագետներն այցելել են Արեւմտյան Բիրյուլեւոյում երիտասարդ մասկվացու սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովին: Հյուպատոսն ու նրա խորհրդականը բացատրել են Զեյնալովի իրավունքները եւ լսել բողոքները:
Զեյնալովը հայտնել է իր նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու եւ ստորացուցիչ վերաբերմունքի մասին:
Զեյնալովի փաստաբանը փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եւ խափանման միջոցի փոփոխության մասին բողոքարկում է ներկայացրել, հայտնում է «utro.ru»-ն:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական գործընկերներին նոտա էր ուղարկել՝ Զեյնալովի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի անթույլատրելիության մասին:





























