Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիսի Հանրապետության փողոցում «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը եւ «Ֆորդ Մոնդեո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14-00-ի սահմաններում, Երեւան-Սեւան 20-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.25-ի սահմաններում, Գյումրիի Մհեր Մկրտչյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ-2126» եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԻԺ-2126»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով դիմել է «Գյումրի» բժշկական կենտրոն:





























