Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, որոնք տեղ-տեղ կուղեկցվեն մինչեւ 20-25մ/վրկ. ուժգնությամբ հյուսիսարեւմտյան քամիով: Հոկտեմբերի 24-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 12-14 աստիճանով:
Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ Երեւանում օրվա առաջին կեսին հնարավոր է անձրեւ, որը կուղեկցվի մինչեւ 15-20մ/վրկ. ուժգնությամբ քամիով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ 12+14 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+9,
Կոտայքում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+9,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+9,
Լոռիում՝ գիշերը՝-3+2, ցերեկը՝ +5+10,
Տավուշում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +4+8,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+12:





























