Հայաստանի պետբյուջեի 2014թ. նախատեսված ծախսերը վկայում են տնտեսական անկման մասին: Մեկնաբանելով Հայաստանի 2014թ. պետբյուջեի նախագիծը՝ լրագրողներին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի պետբյուջեի եկամուտները սահմանվել են 1 տրլն 127 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 270 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտ 3%-ը», - նշել է տնտեսագետը:
Միաժամանակ, հավելել է նա, եթե նախկինում 6,3% տնտեսական աճ էր նախատեսվում, ապա նախագծի համաձայն՝ այն 5,2% է: «Նշանակում է՝ Հայաստանի կառավարությունը մտահոգված է բյուջեի կատարման խնդրով», - եզրակացրել է Եղիազարյանը:




























