Շվեյցարիայում ուսումնական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել շվեյցարական ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Schweizer Radio und Fernsehen-ը:

Այս տեղեկատվությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Կարող եմ հաստատել այդ փաստը: Դա F/A-18-ն է: Զոհերի մասին ոչինչ հայտնի չէ»,-հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Պետեր Մինդերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: