Աշխարհի քաղաքների համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորում են ավստրալական Սիդնեյն ու կանադական Տորոնտոն: Ցուցակը կազմել է միջազգային քոնսալթինգային Reputation Institute ընկերությունը, որը գտնվում է Նյու Յորքում: Հարյուր քաղաքների ցանկն ու կարճ ամփոփագրերը հրապարկվել են ընկերության կայքում:
Քաղաքները գնահատվել են 13 չափանիշներով, որոնք խմբավորվել են երեք խմբերում՝ «առաջատար տնտեսություն» (որտեղ գտնվում են աշխարհի առաջատար ընկերությունների կենտրոնական գրասենյակները, նոր տեխնոլոգիաներ ներդրման բարձր մակարդակ, ֆինանսական կայունություն եւ այլն), «գրավիչ միջավայր» (գեղեցկություն, անվտանգություն) եւ «արդյունավետ կառավարում» (գրավչություն շահութաբեր բիզնեսների համար, պրոգրեսիվ սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական քաղաքականություն): Ընդհանուր առմամբ, վարկանիշն արտահայտում է աշխարհում տվյալ քաղաքի նկատմամբ վստահության հիացմունքի եւ հարգանքի մակարդակը, հաղորդում է Newsru.com-ը:
Ամերիկյան քաղաքներից ոչ մեկը չի հայտնվել աղյուսակի առաջին տասնյակում, իսկ այնտեղ առաջին ամերիկյան քաղաքը՝ Նյու Յորքն է, որը հանգրվանել է 21-րդ հորիզոնականում: Նրան անմիջապես հաջորդում է Փարիզը: Հռոմը 25-րդ տեղում է, Պրահան՝ 30-րդ, Տոկիոն՝ 31-րդ:
Ցանկում ռուսական քաղաքներից ընդգրկվել են Սանկտ Պետերբուրգը (58-րդ տեղ) եւ Մոսկվան (90-րդ տեղ): Կիեւը 73-րդ տեղում է:
Վարկանիշային ցանկը ցույց է տալիս, որ առավել հարգի քաղաքները գտնվում են Եվրոպայում:
Ստորեւ ներկայացնում ենք առաջին տասնյակը:
1. Սիդնեյ (Ավստրալիա
2. Տորոնտո (Կանադա)
3. Ստոկհոլմ (Շվեդիա)
4. Վիեննա (Ավստրիա)
5. Վենետիկ (Իտալիա)
6. Ֆլորենցիա (Իտալիա)
7. Էդինգուրգ (Մեծ Բրիտանիա)
8. Ցյուրիխ (Շվեյցարիա)
9. Լոնդոն (Մեծ Բրիտանիա)
10. Կոպենհագեն (Դանիա)





























