Դուբայի շարիաթական դատարանը բավարարել է ԱՄԷ-ում բնակվող, սակայն ասիական մեկ այլ երկրի քաղաքացի համարվող կնոջ ամուսնալուծության խնդրանքը: Կինը բողոքել է, որ իր ամուսինն իր երկու կանանց առաջարկել է միաժամանակ իր հետ ինտիմ կապի մեջ մտնել:
Հայցվոր հինը դատարանում պատմել է, որ ամուսնությունից հետո համաձայնել է տեղափոխվել ամուսնու առաջին կնոջ տուն՝ հավատալով ամուսնու խոստումներին, որ իր համար եւս տուն կկառուցի: Սակայն ամուսինը չի շտապել այդ հարցում:
Ամուսնության առաջին ամիսներին երկրորդ կինը չի բողոքել, հույս ունենալով շուտով սեփական բնակարանն ունենալ:
Երկրորդ կինը պատմել է, որ ամուսինը մի քանի անգամ ակնարկել է, որ ցանկանում է երկու կանանց հետ միաժամանակ հայտնվել անկողնում, սակայն կինը համարել է, որ դա միայն երեւակայություն է, որը շուտով կանցնի: Սակայն առաջնեկի ծնվելուց հետո այդ երեւակայությունը վերածվել է կպչուն գաղափարի:
Առաջին կինը դեմ չի եղել այդ գաղափարին, բայց երկրորդը ամուսնալուծության հայցով դիմել է դատարան՝ ամուսնուն մեղադրելով անպարկեշտ սեռական ցանկությունների մեջ:
Դատարանը բավարարել է հայցը եւ պարտավորեցրել ամուսնուն վճարել ոչ միայն ալիմենտ որդու համար, այլեւ սուբսիդիա նախկին կնոջ համար:





























