Սպիտակ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին, հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: