Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ, հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կնոջը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























