Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են օրենքով գող Գելային, հաղորդում է Կենտրոնական դաշնային շրջանի հարցերով Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունը:
Ըստ հաղորդագրության, Մոսկվայում ձերբակալվել եւ ՌԴ տարածքից արտաքսվել է նախկինում քանիցս դատապարտված Վրաստանի քաղաքացի Կարդավ Գելա Ռամինիեւիչը: Քրեական շրջապատում նա հայտնի է Գելա մականունով:
Գերատեսչության տվյալներով՝ նա ղեկավարել հանցավոր խումբ, որը զբաղվել է բնակարանների կողոպուտով, ավտոմեքենաների առեւանգմամբ, թմրանյութերի ներմուծմամբ ու տարածմամբ:
Դատարանը վճռել է արտաքսել նրա երկրից եւ թույլ չտալ հինգ տարի շարունակ մուտք գործել երկիր: Ոստիկանները նրան ուղեկցել են մինչեւ Մոսկվա-Թբիլիսի չվերթը:





























